National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.12.2022
Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն եւ հանրահռչակել հայկական մշակույթը. Արթուր Մարտիրոսյան
1 / 7

«ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ հոկտեմբերին ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից: ԵՄ մշակույթի ոլորտում թերեւս ամենամեծն է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, որը հասանելի է ԵՄ հարեւանության երկրների համար:

Այս մասին դեկտեմբերի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ներկայացնելով ««ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել եւ տարածել եվրոպական մշակութային եւ լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ ուժեղացնելով մշակութային ստեղծարար ոլորտների մրցունակությունը եւ ապահովելով կայուն ու ներառական աճ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաեւ խթանում է շփումները մշակույթի գործիչների միջեւ:

Կտրամադրվեն դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի եւ մի շարք այլ ոլորտներում:

Սա ծրագրի երկրորդ շրջափուլն է: Ծրագրի շրջանակում կձեւավորվի համապատասխան գրասենյակ, որը կզբաղվի մշակութային գործիչների իրազեկության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի` ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, որով Հայաստանը կկարողանա շատ ավելի մեծ գումարներ գեներացնել մշակույթի համար:

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Հայաստանին պարտադրվելու են հայ իրականության հետ կապ չունեցող մշակույթի ինչ-ինչ տարրեր, ասենք՝ անհասկանալի մշակույթների ներդրում ու տարածում: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մշակույթի ոլորտի՝ լայն առումով զարգացմանը: «Սա մեզ համար մեծ հնարավորություն է եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն, հայկական մշակույթը հանրահռչակել»,-մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ կարեւորելով ծրագրին մասնակից լինելը:

Քվեարկությամբ խորհրդարանն ընդունել է քննարկված նախագիծը:


20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am